ՌԴ-ին ձեռնտու չէ, որ Արցախի խնդիրը հիմա լուծվի, քանի որ չեն ուզում դուրս գալ տարածաշրջանից․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)
ՌԴ-ին ձեռնտու չէ, որ Արցախի խնդիրը հիմա լուծվի, քանի որ չեն ուզում դուրս գալ տարածաշրջանից: Ադրբեջանը շահագրգռված է արագ ավարտել սահմանագծման և սահմանազատման գործընթացը, քանի դեռ Հայաստանը թույլ է։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել իրանագետ, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը․
«Արևմուտքը, որպեսզի Հարավային Կովկասում ունենա հակառուսական տարածք, պետք է հնարավորինս շուտ բավարարի Ադրբեջանի ախորժակը՝ ի հաշիվ Հայաստանի ու Արցախի շահերի։
Ռուսաստանը չի ցանկանում լքել Հարավային Կովկասը, այդ պատճառով էլ դեռ չլուծված են թողնում Արցախի կարգավիճակի հարցը։ Այս առումով Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են»,-նշել է իրանագետը։
Սահմանազատմանը, սահմանագծմանը, հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին անդրադառնալով Ոսկանյանն ասել է, որ Իրանը որևէ պարագայում չի համաձայնելու, որ ՀՀ ինքնիշխան որևէ տարածք դուրս գա Հայաստանի ինքնիշխանությունից։ Իրանագետը նաև հիշեցրել է, որ Իրանը երբեք չի ասել, որ Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածը Ադրբեջանինն է, ասել են մեր իշխանությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․