Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ռուսական լրատվական հաղորդումներն արգելող օրենքը
Մոլդովայի խորհրդարանը վերջին ընթերցմամբ հաստատել է տեղեկատվական տարածության պաշտպանության մասին օրենքը, որն արգելում է Ռուսաստանի Դաշնությունից լրատվական և վերլուծական հաղորդումների, ինչպես նաև ռազմական ֆիլմերի վերահեռարձակումը, ասել է Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը երկրորդ (վերջնական) ընթերցմամբ հավանության է արժանացել 55 պատգամավորների ձայներով»,- նիստում ասել է խորհրդարանի նախագահը։