Իշխանության մեջ 10-15 հոգի հետդարձի ճանապարհ չունեն, մնացածն ուղղակի գերության մեջ են. Աղվան Վարդանյան
Գործող իշխանության մեջ 10-15 հոգի են, որ իրենց տեսակով, կերպարով վերադարձ չունեն, հետդարձի ճանապարհ չունեն։ Նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Աղվան Վարդանյանը` Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Նրանք հրաշալի հասկանում են, որ սա կործանման ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ»,–ասաց Վարդանյանը։