Պուտինը չի պատրաստվում փակել Պետրոս Առաջինի բացած «պատուհանը դեպի Եվրոպա». Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատում Պետրոս Առաջինի դերը Ռուսաստանի պատմության մեջ, և ոչ ոք չի ծրագրում փակել նրա բացած «պատուհանը դեպի Եվրոպա»։ Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եթե խոսենք Պետրոս Առաջինի մասին, ապա Պուտինը բարձր է գնահատում կոնկրետ այդ անձի դերը մեր երկրի պատմության մեջ»,- ասել է Պեսկովը։
Պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե հաշվի առնելով այսօրվա դժվարությունները, «կփակվի՞ դեպի Եվրոպա պատուհանը, որը «բացել է» ռուսաց առաջին կայսրը, Կրեմլի ներկայացուցիչն ընդգծել է.««Ոչ ոք չի նախատեսում որևէ բան փակել»:
Նա հավելել է, որ Պուտինը պատմության խորը գիտակ է: