Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2022

Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով. վարչապետ

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը, որը նախորդ քննարկման արդյունքում լրամշակվել է, ինչպես նաև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթները: 

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել վերը նշված պետական ծրագրում լրամշակման արդյունքում իրականացված փոփոխություններին, ծրագրի տեսլականին և նպատակներին: Պատասխանատուներն ընդգծել են, որ ծրագրի հիմնական խնդիրն է ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող, մրցունակ կրթություն:

Նշվել է, որ ծրագիրը մշակվել է միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի հիմնական դրույթների ներկայացման համատեքստում կարևորվել է բուհերի կողմից որակյալ կրթության տրամադրումը, վերջիններիս՝ սահմանվելիք հստակ չափորոշիչներին համապատասխանեցումը և բուհական համակարգում առկա խնդիրների հետևողական լուծումը:

Անդրադարձ է կատարվել բուհերի լիցենզավորման, հավատարմագրման գործընթացներին, գերատեսչական բուհերի հետագա գործունեությանը, աշխատաշուկայի մասնագիտական պահանջներին համապատասխան որակյալ կադրերի պատրաստմանը, մասնագիտությունների նոր ամբողջական ցանկի մշակմանը վերաբերող մի շարք հարցերի: Ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն:

Վարչապետ Փաշինյանն առանձնակի կարևորել է կրթության որակի բարձրացմանն ուղղված հետևողական աշխատանքների իրականացումը և նշել, որ մարդն իր ստացած կրթության արդյունքում պետք է կարողանա հոգալ կարիքները: «Մարդուն պետք է մանկությունից օժտել գիտելիքով, հմտություններով, որպեսզի նա կարողանա սեփական երկրում կառուցել արժանապատիվ կյանք: Մենք պետք է բացառենք մի իրավիճակ, որ համապատասխան առաջադիմություն ունեցող որևէ ուսանող դուրս մնա բուհից ֆինանսական խնդիրների պատճառով»,- ասել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով բուհերի զարգացման միջոցառումների հստակ ծրագիր ունենալը, որը թիրախային կլուծի առկա խնդիրներն ու կնպաստի բուհական համակարգի զարգացմանը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է բուհերում հետազոտական բաղադրիչի առկայությունը, գիտության և բարձրագույն կրթության կապի ապահավումը: «Կրթության զարգացումը կապված է մեր երկրի  ապագայի հետ, այն մեզ համար ունի ռազմավարական նշանակություն»,- նշել է վարչապետը՝ անհրաժեշտ համարելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի և «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումների շարունակումը՝ դրանք վերջնական տեսքի բերելու նպատակով:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин объявил о начале испытаний беспилотного трамвая в городских условиях и запуске виртуальной карты «Тройка»


Спорт в России и мире
Москва

Новгородские студенты стали призёрами олимпиады по анатомии в Петербурге


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Елена Рыбакина

Определилась первая соперница Рыбакиной на Ролан Гаррос


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

МТС Банк стал победителем премии FINAWARD 2024





Путин в России и мире
Москва

Путин раскрыл общую задачу РФ и Белоруссии


Лукашенко в Беларуси и мире
Минск

Путин назвал санкции источником проблем и возможностями для развития России




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

"Зеленскому приготовиться". В Киеве раскрыли, что задумал Порошенко


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Репосты ВКонтакте отличный способ рекламы Концерта, нового Видео или Песни, Книги!



Москва

Рынок жилья: Квадратные миллиметры объявлены вне закона

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net