Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց Տիգրան Մեծ պողոտայի կարմիր գծերը
«Դիմադրություն» շարժումն այսօր իրազեկման ակցիա է իրականացնում Երևանի փողոցներում:
Քայլերթի ժամանակ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը սպիտակ գույնով ներկեց Տիգրան Մեծ պողոտայի ճանապարհի ավտոմեքենաների կայանման համար նախատեսված կարմիր գծերը:
«4 տարի առաջ Փաշինյանը ձեզ խաբել է ու իշխանության եկել: Հիշում եք առաջին խոստումները. տեսախցիկները հանելու եմ, կարմիր գծերը վերացնելու եմ: Ինքը խաբել է ձեզ, չի վերացրել և չի անելու: Եկեք պայմանավորվենք ու մենք իր խոստումները կատարենք»,- ասաց պատգամավորը և սպիտակ ներքով ներկեց պողոտայի կարմիր գծերը: