Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Ադրբեջանն ու Լատվիան երեքշաբթի համաձայնագիր են ստորագրել ռազմական համագործակցության մասին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։
Փաստաթուղթը ստորագրվել է երկու երկրների պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Փաբրիքսի միջև Բաքվում կայացած բանակցություններից հետո։
«Պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Լատվիայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության հարցերի, ինչպես նաև հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ», - ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
Լատվիացի նախարարը հայտնել է իր երկրի մասնագետների պատրաստակամությունը՝ մասնակցելու Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած հատվածում ազատագրված տարածքները ականներից ու չպայթած զինամթերքից մաքրելու գործին։