Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2022

BMW, ընդդիմություն, Հայկ Մարության. Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիաների շքերթը. fip.am

0

Ապրիլի 11-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել էր «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին, որի ընթացքում պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին։

 «Փաստերի ստուգման հարթակն» առանձնացրել է ասուլիսից Սիմոնյանի մի շարք պնդումներ, որոնք մանիպուլյատիվ են, կեղծ կամ հակասում են նախկինում կամ նույն հաղորդման ընթացքում իր հնչեցրած հայտարարություններին։

 Ծառայողական մեքենաների մասին

Հարցազրույցի սկզբում հարց հնչեց ամիսներ առաջ ԱԺ նախագահին սպասարկելու համար գնված թանկարժեք մեքենայի մասին։ Հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը շեշտեց, որ մեքենան չի արժեցել 200 հազար դոլար։ «Այդ մեքենան չարժի 200 հազար դոլար, արժի ավելի քիչ»,- հայտարարեց Սիմոնյանը՝ հետո կրկնելով նույն միտքը, որ մեքենան $200 հազարից էժան է։

 Իրականում, կառավարության 2021 թ․ նոյեմբերի 25-ի որոշմամբ 90 մլն դրամ գումար է հատկացվել ԱԺ նախագահի համար նոր BMW 750Li xDrive LCI դասի ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Նոյեմբերի 25-ի փոխարժեքով ֏90 միլիոնը կազմում էր մոտ $184,300, ինչը նշանակում է, որ Սիմոնյանը տառացիորեն ճիշտ է՝ նրան սպասարկող BMW-ն չարժե $200 հազար, այլ 200 հազար դոլարից էժան է 8,5%-ով։

 Այդուհանդերձ, խոսելով այդ ու վերջերս ձեռք բերված ևս 3 ուղեկցող մեքենաների մասին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ դրանք գնելու որոշումներն ինքը չի կայացնում և դրանց ձեռքբերումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման նպատակ ունի։ «Պետությունը ինքն է որոշում կայացնում, և կապ չունի՝ ես կլինեմ ԱԺ նախագահ, Դուք կլինեք, ընդդիմադիր մեր գործընկերներից որևիցե մեկը կլինի, հարց տվողը կլինի։ Գոյություն ունեն պրոտոկոլներ, և պրոտոկոլները ինչ-որ պահանջներ ունեն… Համակարգը, պետությունը, աշխատակազմը որոշում ա՝ քանի հատ փամփուշտ առնի, քանի հատ մարտկոց առնի, քանի լիտր բենզին լցնի, և ես դրա հետ ոչ մի կապ չունեմ»։

 Քիչ անց, կրկին խոսելով մեքենայի ձեռքբերման մասին, Սիմոնյանը, արդեն ի հեճուկս «պրոտոկոլների», ասում է, որ ի՛նքն է որոշել ձեռք բերել առանց զրահի BMW։ «․․․ 550 հազար դոլար տալու փոխարեն ես իմ անվտանգությունը դրել եմ մի կողմ, ասել եմ՝ խնդիր չկա։ […] Եվ հասկանալով, որ առկա մեքենան․․․ շատ ավելի մեծ ծախս ա առաջացնում՝ ես որոշում եմ կայացրել, որ էն մեր խնայած գումարից կարելի է նոր մեքենա գնել»։

 Ստացվում է՝ մի դեպքում Ալեն Սիմոնյանը պնդում է, թե անձամբ ինքը ձեռք բերվող մեքենաների մասով որոշում կայացնելու իրավասություն չունի և որ ենթարկվում է անվտանգության պրոտոկոլների պահանջներին, մեկ այլ դեպքում այդ պրոտոկոլները կա՛մ չկան, կա՛մ չեն գործում, քանի որ հենց ի՛նքն է որոշում կայացրել նոր մեքենա ձեռք բերել։

 Ի դեպ, մեքենայի ձեռքբերման թեմայում ուշագրավ է Սիմոնյանի մեկ այլ փաստարկ ևս։ Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ Սիմոնյանն ասում է, որ նախկին՝ զրահապատ մեքենայի միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ էր ֏30 մլն։ Մինչդեռ նախորդ տարեվերջին, երբ հանրությունն ակտիվ քննարկում էր ԱԺ նախագահի համար ձեռք բերվող մեքենայի թեման, Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ մեքենայի վրա կատարվող ծախսերն այնքան են ավելացել, որ միայն անվադողերը փոխելու համար անհրաժեշտ է վճարել ֏17 մլն։

 Ընդհանրապես, ասուլիսի ընթացքում մի մեծ հատված նվիրվեց մեքենաների ձեռքբերման թեմային, և Ալեն Սիմոնյանը շարունակ պնդում էր, որ մեքենան ձեռք է բերվել ոչ թե անձամբ իր՝ Ալեն Սիմոնյանի, այլ ԱԺ նախագահի համար։

Թեմային անդրադարձ եղավ նաև ասուլիսի արդեն հաջորդ հատվածում, երբ խոսք գնաց Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի վերջին ելույթի շուրջ։ Հիշեցնենք, որ քաղաքապետի պաշտոնում իր վերջին ելույթում Մարությանը, կառավարող ուժին հեղափոխական արժեքներից հեռանալու համար մեղադրելով, մասնավորապես նշել էր, որ աղքատ երկրում ԱԺ նախագահի համար թանկարժեք մեքենայի ձեռքբերումը «մովետոն է, որը․․․ տարակուսանք ու քմծիծաղ է առաջացնում»։ Ընդ որում, Մարությանը չէր նշել Ալեն Սիմոնյանի անունը։ Ելույթից հետո Սիմոնյանը Ֆեյսբուքում հանդես էր եկել Հայկ Մարությանին ուղղված զգացմունքային գրառմամբ, որը օգտատերերի մեծամասնությունն ընդունել էր զայրույթով։

 Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ անդրադառնալով այդ դրվագին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ թանկարժեք մեքենայի մասին Մարությանի հիշատակումն իր անձին էր ուղղված։ «Ընդամենը 10 օր առաջ իրար հետ խոսել էինք որպես ընկեր, բայց նա իր հեռանալուց փորձում էր ամեն ինչ մի կողմ դնելով՝ շահարկել ինձ, իմ անունը»,- ասաց նա։ Լրագրողի դիտարկմանը, թե Մարությանը Ալեն Սիմոնյանի անունը չի տվել, այլ խոսել է ԱԺ նախագահի համար ձեռք բերված մեքենայի մասին՝ Սիմոնյանը պատասխանեց․ «Դե լավ, հիմա, անուն չտրվեց, ԱԺ նախագահն ո՞վ էր, ի՞նքն էր»։

 Այսինքն՝ մի դեպքում, երբ հանրությունը քննարկում է Ալեն Սիմոնյանին սպասարկող մեքենայի արժեքը, Սիմոնյանն արձագանքում է, որ մեքենան ոչ թե անձամբ իր համար է, այլ ԱԺ նախագահի ինստիտուտի, իսկ մյուս դեպքում, երբ քննադատվում է ոչ թե իր, այլ ԱԺ նախագահի ինստիտուտի համար գնված մեքենայի գինը, Սիմոնյանը դա ընդունում է որպես անձնական հարց և պատասխանում դրան անձնական վիրավորանքների միջոցով։

 Ուշագրավ է նաև Սիմոնյանի մեկ այլ փաստարկ՝ ծառայողական մեքենայի ձեռքբերման աղբյուրի մասով։

 Թանկարժեք մեքենայի գնումն արդարացնող փաստարկների թվում Սիմոնյանը նշում է, որ այն գնվել է ոչ թե պետբյուջեի միջոցներով, այլ ԱԺ խնայողություններից․ «Դրանք ոչ թե պետբյուջեի գումարներն են, այլ Ազգային ժողովի գումարներն են, որը պետությունը փոխանցում ա Ազգային ժողովին, և Ազգային ժողովը դրանից լուծում է նաև իր ընթացիկ խնդիրները։․․․ Դա պետական, էսպես ասած, ուղիղ փողերը չեն։ Դա ԱԺ-ին հատկացված գումարներից արված խնայողություններն են»,- ասում է Սիմոնյանը։

 Այս մասով հարկ է միայն արձանագրել, որ Ազգային ժողովին հատկացված գումարները ցանկացած պարագայում հանրային միջոցներ են, և անգամ եթե դրանք մասնավոր նվիրատվություն լինեին, դրանց արդյունավետ կառավարման վերաբերյալ հանրային հաշվետվությունը անհրաժեշտ կլիներ։ Առավելևս, որ կոնկրետ տվյալ դեպքում ԱԺ-ի կատարած խնայողությունների աղբյուրը պետական բյուջեն է։

 Ընդդիմության մասին

Խոսելով ընդդիմության մասին՝ Սիմոնյանն անդրադարձավ խորհրդարանական ընդդիմության գործունեությանը և հայտարարեց, որ այն գրեթե ոչինչ չի անում։ «․․․բա ինչի՞ են ընտրվել, թե՞ իրանց օրենսդրական նախաձեռնությունները սահմանափակվում է դրոշակով, Հայաստանի դրոշի վերաբերյալ օրենք բերելո՞վ»։

 Այստեղ Սիմոնյանի խոսքից տպավորություն է ստեղծվում, թե խորհրդարանական ընդդիմությունն ընտրվելուց ի վեր մինչ օրս հանդես է եկել նվազ քանակի կամ անկարևոր օրենսդրական նախաձեռնություններով։ Մինչդեռ, իրականում, խորհրդարանական ընդդիմության կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները չեն սահմանափակվում միայն դրոշի մասին օրենքը փոփոխելով։

 

Այսպես, 2021 թ. երկրորդ կեսին «Հայաստան» խմբակցությունը և խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել, ընդհանուր առմամբ, 12 օրենքի նախագիծ և նախագծերի փաթեթ, որոնցից ընդունվել է միայն Աղվան Վարդանյանի հեղինակած  ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 2022 թ հունվարի 1-ից ապրիլի 13-ն ընկած ժամանակահատվածում խմբակցությունը և խմբակցության պատգամավորները, ընդհանուր առմամբ, շրջանառության մեջ են դրել 13 օրենքի նախագիծ և նախագծերի փաթեթ: Այսինքն՝ 8-րդ գումարման ԱԺ աշխատանքների մեկնարկից ի վեր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն։

 

Ինչ վերաբերում է ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությանը, ապա  խմբակցության օրենսդրական նախաձեռնությունների ամբողջական ցուցակը ստանալու համար «Փաստերի ստուգման հարթակն» ուղարկել է գրավոր հարցում, որը ստանալուն պես կներկայացնենք: Այդուհանդերձ, բանավոր զրույցում խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը Fip.am-ին հայտնեց, որ միայն իր կողմից ներկայացվել է 4 օրենսդրական նախաձեռնություն: Իսկ ըստ խորհրդարանի պաշտոնական կայքի՝ 2022 թ. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին նախագծով հանդես է եկել խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал о разделе сервиса RUSSPASS, который запустили к началу летнего сезона


Спорт в России и мире
Москва

ЦСКА и МФТИ заключил соглашение о сотрудничестве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Камила Джорджи

Экс‑теннисистка Джорджи обвиняется в краже мебели и ковров на €100 тысяч — СМИ


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Более 600 деревьев высадили в дендропарке Ногинска





Путин в России и мире
Москва

Кадыров заявил, что встретился с Путиным в Москве и пригласил его в Чечню


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Концерт

Тариф – Концерт. Провести свой Концерт.



Москва

«Новосибирскавтодор» готовится к выпуску дебютных облигаций

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net