ԱՄՆ-ն նշել է՝ որն է գերձայնային հրթիռներից պաշտպանության իր միակ միջոցը
Ամերիկացի փոխծովակալ Ջոն Հիլը SM-6 հրթիռն անվանել է ԱՄՆ-ի միակ միջոցը, որը պաշտպանում է գերձայնային զենքից: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրին:
«SM-6 հրթիռները հնարավորություն են ստանում գերձայնային մարտագլխիկներ խոցել: Մենք այս մասին խոսել ենք նախկինում, երբ միայն սկսվում էր ծրագրի մշակումը, սակայն դա նախնական գաղափարն էր: Ըստ էության, դա գերձայնային զենքից պաշտպանվելու մեր միակ հնարավարությունն է»,- ասել է զինվորականը:
Փոխծովակալն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կսկսի արբանյակներ կիրառել ստորգետնյա հրթիռների արձակումներին հետևելու համար: Դա պայմանավորված է ցամաքային համակարգերի անբավարարությամբ:
«Ռադարների տեսադաշտը սահմանափակ է, իսկ մեզ մոտ այդ ընթացքում վերջանում են կղզիները՝ դրանց տեղակայման համար», - հավելել է Հիլը: