ՆԱՏՕ-ն այս շաբաթ կպատասխանի անվտանգության ռուսական առաջարկներին. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն այս շաբաթ գրավոր պատասխան կուղարկի անվտանգության երաշխիքների վերաբերյալ ռուսական առաջարկներին՝ համաձայնեցնելով ԱՄՆ-ի հետ, գրում է «Արմենպրես»-ը։
«Մենք ավարտում ենք ՆԱՏՕ-ին ուղարկված առաջարկների գրավոր փաստաթուղթը, որը մենք կուղարկենք այս շաբաթվա վերջին: Մենք դա կանենք ԱՄՆ-ի հետ միասին», - ասել է Ստոլտենբերգը CNN-ի եթերում։
Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։