Սոցցանցում գրառում կատարելու համար քաղաքացին հրավիրվել է Ոստիկանություն (տեսանյութ)
Սոցիալական ցանցում մեկնաբանության տեսքով գրառում էի կատարել, հրավիրել էին ոստիկանության բաժին՝ որոշակի պարզաբանումների համար։ Այս մասին Para tv-ի հետ զրույցում ասաց քաղաքացի Հակոբ Արոյանը։
Նա նշեց, որ շարունակելու է գրառումներ կատարել և քննադատել իշխանությանը։
«Չեմ կարծում, որ ոստիկանություն հրավիրելով՝ կփորձեն ճնշում գործադրել մտահոգ քաղաքացիների նկատմամբ և արգելել իրենց մտահոգությունը բարձրաձայնել»,-ասաց նա և նշեց, որ որպես մտահոգ քաղաքացի՝ կմասնակցի նաև քաղաքական գործընթացներին։