Բելգիան օդ է բարձրացրել իր կործանիչները՝ ռուսական Տու-160 ռմբակոծիչները «որսալու» համար
Երկու բելգիական F-16 կործանիչներ ուրբաթ օդ են բարձրացվել ռուսական երկու ռազմական ինքնաթիռներ «որսալու» համար։ Այս մասին հայտնում է Նիդեռլանդների պաշտպանության նախարարությունը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռազմավարական Տու-160 ռմբակոծիչները ներխուժել են հոլանդական պատասխանատվության գոտի՝ առանց նույնականացման ազդանշաններ տալու»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Բելգիական կործանիչներն ուղեկցել են ռուսական ինքնաթիռներին «մինչև բրիտանական ռազմաօդային ուժերը ստանձնել են այդ դերը»։