«Քնեցնելու գործողության տապալում էր». Նոր Զելանդիայի վարչապետի 3-ամյա դուստրը երկու անգամ ընդհատել է նրա ելույթը ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ (տեսանյութ)
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ժողովրդին դիմելիս անսպասելի իրավիճակում է հայտնվել. վերջինիս 3-ամյա դուստրն ընդհատել է նրան ելույթի ժամանակ:
Ինչպես ներկայացնում է CNN-ը, Արդերնը ներկայացնում էր «Քովիդ-19»-ի դեմ պայքարի մոտեցումները երկրում, երբ փոքրի Նիվին սկսեց ձայն տալ. «Մայրիկ»:
«Դու պետք է անկողնում լինես, սիրելիս: Հիմա քնելու ժամանակն է: Նորից գնա պառկելու, ես մի վայրկյանից կգամ քեզ մոտ»,- ասել է Արդերնը դստերը, ապա շարունակել իր խոսքը՝ դիմելով իրեն հետևողներին:
Արդերնի խոսքով՝ աղջկան քնեցնելիս իրեն օգնում է իր մայրը:
Սակայն մի քանի րոպե անց Նիվիի ձայնը կրկին լսվեց: «Սա քնեցնելու գործողության տապալում էր, կարծես թե»,- կատակել է վարչապետը՝ ներողություն խնդրելով իր ելույթը լսողներից: