Emirates Airlines-ը «բորտուղեկցորդուհուն» կանգնեցրել է աշխարհի ամենաբարձր աշտարակի գագաթին (տեսանյութ)
Հանրահայտ Emirates Airlines ավիաընկերությունն աշխարհի ամենաբարձր աշտարակի՝ «Բուրջ Խալիֆա»-ի գագաթին է կանգնեցրել «բորտուղեկցորդուհուն», համապատասխան տեսանյութը տարածվել է համացանցում:
Ինչպես նշում է Luxury Launches-ը, 829,8 մ բարձրությամբ և 163 հարկանի շինության գագաթին կանգնած անվախ գեղեցկուհին ժպտում է, իսկ ձեռքում պահում է պաստառ:
Աղբյուրը մանրամասնում է, որ տեսանյութի հերոսուհին թեև կրում է բորտուղեկցորդուհու համազգեստ, սակայն իրականում սքայդայավեր Նիքոլ Սմիթ Լյուդվիկն է: