Հնդկաստանում տղամարդը մահացել է ականջակալների պայթյունից
Հնդկաստանի բնակիչը մահացել է ականջակալների պայթյունից: Միջադեպը տեղի է ունեցել Ռաջաստան նահանգի Ուդայպուրիա գյուղում: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Ականատեսների վկայությամբ՝ ուժեղ ճայթոցը և դրան հաջորդած էլեկտրաէներգիայի անջատումը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը աշխատում էր իր տան համակարգչով:Մահացածը 28-ամյա Ռակեշ Նագարն է:
Հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա ավելի ուշ մահացել է: Սկզբում հաղորդվում էր, որ տղամարդը մահացել է անլար ականջակալներ օգտագործելիս, ենթադրվում էր, որ աքսեսուարի մարտկոցը գերտաքացել էր և պայթել: Ավելի ուշ լրագրողները հայտնել են, որ մահացածը օգտագործել է լարային ականջակալներ: