Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2021

«Գերի են վերցրել. Ադրբեջանն ու Հայաստանը նոր պատերազմից մեկ քայլ են հեռու». Свободная Пресса

0

Ռուսական Свободная Пресса պարբերականն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Գեղարքունիքի մարզում 6 հայ զինծառայողի գերեվարմանը` ներկայացնելով «Գերի են վերցրել. Ադրբեջանն ու Հայաստանը նոր պատերազմից մեկ քայլ են հեռու» վերտառությամբ հոդված:

Հոդվածագիր Դմիտրի Ռոդինովը հիշեցնում է, որ մայիսի 27-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողները շրջափակել և գերեվարել են  ՀՀ ԶՈՒ վեց զինծառայողի, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում սահմանային հատվածում գտնվող զորամասի տարածքում: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գերեվարված զինվորները որևէ դիվերսիա չեն իրականացրել և ինժեներական աշխատանքները կատարել են ՀՀ տարածքում, մինչդեռ ադրբեջանական կողմը պնդում է, որ կատարվածը դիվերսիա է:

Հեղինակը նկատում է, որ սա առաջին սահմանային միջադեպը չէ` հիշեցնելով, որ մայիսի կեսերից լարվածությունը պահպանվում է Սյունիքի մարզում, որտեղ ադրբեջանցի զինծառայողները փորձել են սահմանամերձ հատվածներից մեկում «սահմանների ճշգրտման» աշխատանքներ տանել: Երևանը Բաքվին մեղադրել է տարածքի ապօրինի զավթման համար` պահանջելով դուրս բերել բոլոր զինծառայողներին: Բացի այդ, հայկական կողմը խորհրդատվության համար դիմել է ՀԱՊԿ-ին:

«Վերջին շրջանում սոցիալական ցանցերում հաճախ կարելի է լսել հայտարարություններ ՀԱՊԿ-ի անօգուտ լինելու և Երևանի` կազմակերպությունից դուրս գալու անհրաժեշտության մասին: Այսպիսով, այս անգամ ևս Երևանում ասում են, որ ՀԱՊԿ-ից հստակ արձագանք են ակնկալում Ադրբեջանի կողմից հայ զինվորականների գերեվարման կապակցությամբ: Ինչպես հայտարարել է իշխող «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, արձագանքի բացակայությունը հանգեցնում է սահմանին իրավիճակի սրացման: Կասկած չկա, որ որոշակի ուժերի կողմից հակառուսական տրամադրությունները միայն ուռճացվելու են»,-գրում է Ռոդիոնովը: 

Պլեխանովի անվան Ռուսական տնտեսագիտական համալսարանի Քաղաքագիտության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ, «Ռուսաստանի սպաներ» փորձագիտական խորհրդի անդամ Ալեքսանդր Պերենջիևը, պարբերականի հետ զրույցում մեկնաբանելով մոտ մեկ ամիս շարունակվող լարված իրավիճակը, կարծիք է հայտնել առ այն, որ պաշտոնական Երևանը 2020թ. սեպտեմբերից ռազմական գործողությունների ամենասկզբից փորձեր է ձեռնարկում պաշտոնական Մոսկվային և ՀԱՊԿ-ին հակամարտությանն իր կողմից ներքաշելու ուղղությամբ: 

«Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին` իր պետականության պահպանման երաշխիքն է: Սակայն պաշտոնական Երևանը շատ բարդ դաշնակից է: Մասնավորապես իր հարաբերությունների մասով Ադրբեջանի հետ, որը ՌԴ-ի համար չնայած ռազմական դաշնակից չէ, սակայն ռազմավարական գործընկեր է: Ուստի Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն ամեն կերպ իրենց հեռու կպահեն Երևանի և Բաքվի հակամարտությանն անմիջական միջամտությունից: Միևնույն ժամանակ, կպաշտպանեն Հարավային Կովկասի երկու հարևան պետությունների միջև կոնֆլիկտային իրավիճակների լուծումը դիվանագիտական/բանակցային հիմունքներով»,-նշել է քաղաքագետը:

Պատասխանելով այն հարցին, թե ստեղծված լարված իրավիճակում ինչպիսին է նոր պատերազմի սկսվելու ու ՌԴ-ի միջամտման հավանականությունը` նա նշել է.«Կարծում եմ, որ նոր լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը նվազագույն է: Բայց հավանաբար դեռ կլինեն նոր սահմանային միջադեպեր: Դրանց կանխարգելման, ինչպես նաև բուն պատերազմի հավանականության համար անհրաժեշտ է, որ պաշտոնական Մոսկվան ձգտի սահմանային պայմանագրի և խաղաղության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության առաջատար վերլուծաբան Միխայիլ Նեյժմակովն էլ նշել է, որ ներկայիս ճգնաժամը, իհարկե, մարտահրավեր է Հայաստանում ՀԱՊԿ-ի հեղինակությանը. Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ «այս պահին մենք բավարարված չենք ՀԱՊԿ-ի գործողությունների արագությամբ», նրան աջակցող խորհրդարանական խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նույնպես հայտարարել է, որ դաշինքի «դանդաղկոտությունն է հանգեցրել է նման իրավիճակի և սրման»:

«Բայց այս հայտարարությունները կարելի է ավելի պարզ բացատրել. սահմանային ճգնաժամը Փաշինյանի թիմի համար ներքաղաքական լուրջ խնդիր է ստեղծում ընտրությունների նախաշեմին, և նրանք փորձում են գոնե մասամբ իրենցից հեռացնել երկրի հասարակության դժգոհությունը: Այլ բան է, որ ՀԱՊԿ-ի քննադատությունը դժվար թե լուծի Հայաստանի ներկայիս կառավարության ներքաղաքական խնդիրները»,-նշել է Նեյժմակովը:

Խոսելով Ալիևի` «Զանգեզուրի միջանցքն ուժով վերցնելու» սադրիչ հայտարարության մասին` վերլուծաբանը նշել է, որ «ադրբեջանական կողմը ձգտում է օգտագործել այն հնարավորությունները, որոնք ի հայտ են եկել Ղարաբաղում 2020-ի աշնանը ռազմական գործողություններից հետո: Միևնույն ժամանակ, կան գործոններ, որոնք (գոնե առայժմ) կարող են զսպել սահմանային ճգնաժամը լայնամասշտաբ զինված բախման վերածվելուց»:

«Մասնավորապես, մի շարք պատճառներով, հակամարտության սրումը դժվար թե այժմ ձեռնտու լինի Բաքվին, այդ թվում նաև մի իրավիճակում, երբ Թուրքիայի ուշադրությունը նկատելի չափով շեղված է Իսրայելի շուրջ ստեղծված իրավիճակին: Այս ֆոնի վրա Մոսկվայի միջնորդական ջանքերը կարող են դեռ արդյունք տալ»,-եզրափակել է վերլուծաբանը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Уровень безработицы в Москве будет снижен до 1,2 процента к 2030 году


Спорт в России и мире
Москва

В Димитровграде проводят чемпионат России по парусному спорту в классе «микро»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Россия — первая по теннисным отказникам! Почему сразу девять наших сказали «нет» Олимпиаде в Париже


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Эксперт Ганьшин: вместе с температурой в Москве растет и количество осадков





Путин в России и мире
Москва

Путин встретится в Москве с лидером Республики Конго Сассу-Нгессо


Лукашенко в Беларуси и мире
Минск

Китай может построить в Минске еще один знаковый объект




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Захарова назвала заявление Киева о Крыме как военной цели «калькой с нацистской концепции»


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Владимир Спиваков

Юные таланты под эгидой Фонда Спивакова дали концерт в «Михайловском»



Москва

«Сад памяти»: в Самарской области в рамках акции посадили 100 тысяч деревьев и кустарников

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net