Նադալը Հռոմի մրցաշարում 3 ժամյա պայքարից հետո 1/4 եզրափակիչում է
Թենիսի աշխարհի 3-րդ ռակետ Ռաֆայել Նադալը բարդ մրցախաղից հետո դուրս եկավ Հռոմի մրցաշարի ¼ եզրափակիչ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Մաստերս շարքի մրցաշարի 3-րդ շրջանում Նադալի մրցակիցը Կանադայից Դենիս Շապովալովն էր: 3 ժամ 30 րոպե ձգված մրցախաղում Նադալն առավելության հասավ երեք սեթերից հետո 6:3, 4:6, 6:7 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:
Ավելի վաղ, Հռոմի Մաստերս մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թեյլոր Ֆրիցի հետ: 1 ժամ 38 րոպե ձգված մրցախաղում սերբ հաղթեց երկու սեթերից հետո 6:3, 7:6 հաշվով: Հաջորդիվ Ջոկովիչի մրցակիցը դեռևս հայտնի չէ:
Հռոմի Մաստերս մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2,5 միլիոն եվրո: Գրունտի վրա անցկացվող մրցաշարին մասնակցում են 56 թենիսիստ: Այն կեզրափակվի մայիսի 16-ին: