Դոմինիկյան Հանրապետությունում 59-ամյա կինը սեփական հուղարկավորության փորձ է կատարել՝ «սգացող» հարազատներով և իրական դագաղով (լուսանկարներ, տեսանյութ)
Դոմինիկյան Հանրապետության բնակչուհիներից մեկը տարօրինակ միջոցառում է կազմակերպել՝ իբրև թե որպես իր հուղարկավորության արարողության փորձ:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, 59-ամյա Մայրա Ալոնզոն կազմակերպել է իր հուղարկավորության փորձը հայրենի Սանտյագո քաղաքում: Իրադարձությունը տեղի է ունեցել ապրիլի վերջին:
Արարողության ընթացքում կինը պառկել է դագաղում, իսկ ընտանիքի անդամներն ու ընկերները, իբրև թե սգալով նրա մահը, լացելով քայլել են դագաղի կողքով:
Կինը տեղի ունեցածը բնութագրել է որպես «երազանքի իրականացում» և շնորհակալություն հայտնել ընկերներին, հարևաններին ու հարազատներին՝ միջոցառումը կազմակերպելու հարցում օգնելու համար:
«Եթե ես վաղը մահանամ, չեմ ցանկանում, որ որևէ մեկն ինչ-որ բան անի, քանի որ այդ ամենը ես արել եմ կենդանության օրոք»,- ասել է Ալոնսոն: