Իսրայելական բանակը հաղորդում է ՀԱՄԱՍ-ի շինություններին հարվածելու մասին (տեսանյութ)
Իսրայելական բանակը հաղորդում է ՀԱՄԱՍ-ին պատկանող ռազմավարական նշանակության շինություններին, ներառյալ խմբավորման բանկին հարվածներ հասցնելու մասին, գրում է RT-ն:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում իսրայելական ռազմաօդային ուժերի կործանիչներն ու ինքնաթիռները հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող մի շարք ռազմավարական շենքերի», - Twitter-ում հայտնում է իսրայելական բանակը:
Նշվում է, որ խոցված թիրախների թվում են կազմակերպության հիմնական բանկը, հակահետախուզության գրասենյակը և ներքին անվտանգության ծառայության շենքը:
Ավելի վաղ իսրայելական բանակը հայտնել էր, որ Պաղեստինի անկլավի սահմանների սրացման սկզբից ի վեր Իսրայելի տարածք Գազայի հատվածից 1500 հրթիռ է արձակվել:
צה"ל תקף מבנים אסטרטגיים של ארגון הטרור חמאס וסיכל מספר פעילים בארגון.
— צבא ההגנה לישראל (@idfonline) May 12, 2021
בשעתיים האחרונות, מטוסי קרב וכלי טיס של צה"ל תקפו מבנים בעלי חשיבות אסטרטגית של ארגון הטרור חמאס. בצילום: סיכול חוליה של הכוח הימי של חמאס <<< pic.twitter.com/rgZWpZjglK
בנוסף, נתקף הבנק המרכזי של ארגון הטרור חמאס, ושני מבנים של המטה לביטחון פנים בעזה שבבעלות חמאס. שניהם משמשים לפעולות סיכול מודיעין<<< pic.twitter.com/0l6NPE6TQV
— צבא ההגנה לישראל (@idfonline) May 12, 2021