Իդլիբում կառավարական ուժերը հետ են մղել իրենց դեմ իրականացված հարձակումը
Սիրիայի Իդլիբ նահանգում ահաբեկիչները հարձակում են իրականացրել սիրիական զորքերի դիրքերի ուղղությամբ: Զինվորականները հետ են մղել հարձակումը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարին, ռազմական գործողությունների ընթացքում առնվազն 10 ահաբեկիչ է սպանվել:
Սիրիայի կառավարական ուժերի դեմ հարձակումն իրականացրել են «Հայաթ Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները՝ ընդհանուր առմամբ 20 մարդ: