Հայտնի է դարձել Իրանի դեմ միջուկային ծրագրի պատճառով սահմանպած պատժամիջոցների մեղմացման մասին
Իրանական միջուկային ծրագրի հարցով բանակցող կողմերը Վիեննայում պայմանավորվել են մի շարք անուններ և կազմակերպություններ բացառել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցային ցուցակներից:
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին: Վերջինս նշել է, որ դեռ բոլորը չեն բացառվել պատժամիջոցների ցանկից, և այդ հարցով քննարկումները շարունակվում են:
«Համաձայնություն է ձեռք բերվել պատժամիջոցային ցուցակներից բազմաթիվ մարդկանց, ֆիզիկական անձանց և կազմակերպությունների բացառման մասին, սակայն կան նաև ուրիշները, որոնք դեռևս տարբեր պատճառներով ներառված են այդ ցուցակներում: Մեր բանակցություններն այդ հարցով դեռևս շարունակվում են»,- ասել է Արաղչին հարցազրույցում, որը տեղադրել է իր թելեգրամյան ալիքում: