ԱՀԿ-ն հաստատել է ամերիկյան Moderna պատվաստանյութի կիրառումը՝ շտապ օգտագործման համար
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտակարգ իրավիճակներում օգտագործման համար առաջարկվող դեղերի ցուցակում ներառել է Covid-19-ի դեմ ամերիկյան Moderna պատվաստանյութը: Այս մասին գրում է Mk.ru-ն:
«ԱՀԿ-ն ներառել է Covid-19-ի դեմ Moderna պատվաստանյութը (mRNA 1273) իր շտապ դեղերի ցուցակում՝ այն դարձնելով ԱՀԿ-ի կողմից հաստատված հինգերորդ պատվաստանյութը», - ասված է կազմակերպության հայտարարության մեջ:
Մասնագետները խորհուրդ են տվել 18-ից բարձր տարիքի հիվանդներին պատվաստել ամերիկյան դեղամիջոցով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ճապոնիա է ժամանել Moderna պատվաստանյութի առաջին խմբաքանակը տեղափոխող ինքնաթիռը: