ԱՄՆ պետքարտուղարը «Հյուսիսային հոսք 2»-ը կքննարկի Գերմանիայի արտգործնախարարի հետ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաջորդ շաբաթ Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասի հետ կքննարկի «Հյուսիսային հոսք 2»-ը, այս մասին ուրբաթ ճեպազրույցում ասել է պետքարտուղարի եվրոպական և եվրասիական գործերով ժամանակավոր պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը, գրում է РИА Новости-ն:
«Ես ակնկալում եմ, որ այնտեղ կլինի արտաքին գործերի նախարար Մաասը, և կարծում եմ, որ մենք (ԱՄՆ և Գերմանիայի պատվիրակությունները) կհանդիպենք երկկողմ ձևաչափով: «Հյուսիսային հոսք 2-ը» շարունակում է մնալ խնդիր ... և մենք կշարունակենք ներկայացնել այս նախագծի վերաբերյալ մեր դիրքորոշումը գերմանացիներին և ասել այն մասին, որ այն պետք է կանգնեցնել», - ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ կիրակի Բլինկենը կմեկնի Մեծ Բրիտանիա, որտեղ հաջորդ շաբաթվա սկզբին կմասնակցի G7- ի նախարարների հանդիպմանը, ինչպես նաև կանցկացնի մի շարք երկկողմ բանակցություններ: