Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2021

Բայդենի խոսքը և Էրդողանի թուլությունը. Թուրքիան կորցրել է նշանակությունը Միացյալ Նահանգների համար. Al-Monitor

0

Գաղտնիք չէ, որ հունվարի 20-ին Ջո Բայդենի երդմնակալությունից ի վեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «նյարդայնորեն սպասում էր» իր ամերիկացի գործընկերոջ զանգին: Անկարայի ընկալմամբ, Վաշինգտոնից ստացված զանգը պետք է հաստատեր, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակվեն սովորականի պես, չնայած դեռևս 2020 թվականին Բայդենի նախընտրական արշավի ընթացքում առկա հայտնի կանխատեսումներին, որ դեմոկրատ նախագահի օրոք Թուրքիային ծանր ժամանակներ են սպասվում: Այս մասին Al-Monitor պորտալի էջերում գրում է թուրք քաղաքական վերլուծաբան Ջենգիզ Չանդարը:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի խիստ հսկողության տակ գտնվող բազմաթիվ լրատվամիջոցներ սպասում էին զանգին`օգտվելու համար Թուրքիայի առաջնորդի փառասիրությունը բավարարելու և նրա ներքին քննադատներին նվաստացնելու հնարավորությունից:

Թուրքիայի քաղաքական սպեկտրի մյուս ծայրում ծաղրուծանակ էր դարձել Ջո Բայդենի հեռախոսազանգի երկար սպասումը: Եվ ապրիլի 23-ին վերջապես զանգը հնչեց: Բայց դա տեղի չունեցավ այնպես, ինչպես Էրդողանն էր ուզում: Բայդենը զանգահարել էր իր թուրք գործընկերոջը հիմնականում տեղեկացնելու համար այն պատմական հայտարարության մասին, որը նա պետք է աներ հաջորդ օրը` արտասանելով «ցեղասպանություն» բառը`կապված 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացման հետ, որը Թուրքիայում համառորեն անվանում են «1915-ի իրադարձություններ»:

Չանդարը նշում է, որ Բայդենի` Էրդողանին ասածի մեջ չպետք է անսպասելիության տարր լիներ: Ամերիկյան առաջատար թերթերը, ինչպիսիք են The New York Times-ը և The Wall Street Journal- ը, նախապես հայտնում էին, որ Բայդենը «1915-ի իրադարձությունները» ճանաչում է որպես Հայոց ցեղասպանություն: Ի տարբերություն իր նախորդների, որոնք նախընտրական արշավների ընթացքում խոստանում էին, բայց նախագահ դառնալով՝ հետ քայլ էին անում, Բայդենը հավատարմություն է ցուցաբերել իր նախընտրական խոստումներին և մնացել է բարոյական բարձունքի վրա՝ առաջնահերթություն տալով մարդու իրավունքներին և համամարդկային արժեքներին, նշում է հեղինակը:


«Նախագահական քարոզարշավի ընթացքում տված իր արտաքին քաղաքական խոստումը պահելը փոխել է նաև ԱՄՆ-ի ռազմավարական աշխարհայացքը Թուրքիայի նկատմամբ»,-նշում է վերլուծաբանը:

Պենտագոնը եղել է առաջատար պետական կառույցը, որը երկար տարիներ արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի և Թուրքիայի պաշտպանական համագործակցությունը: ԱՄՆ-Թուրքիա դաշինքի ողնաշարը եղել է անվտանգության և ռազմական ոլորտները, որոնք կարևոր դեր են խաղացել ԱՄՆ նախագահների կողմից ամեն ապրիլի 24-ին`Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը իրենց ձևակերպումները թուլացնելու գործում:

«Այլևս ոչ. Բայդենի հայտարարության նախորդ օրը Միացյալ Նահանգները պաշտոնապես բացառել են Թուրքիային F-35-երի (հինգերորդ սերնդի կործանիչ) ծրագրից, ինչը նշանակում է, որ ավարտվում է երկու դաշնակիցների միջև, հավանաբար, առավել հավակնոտ և ռազմավարական ռազմական նախագիծը: Դա Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման հետևանքն էր: Ամերիկյան կողմը բազմիցս նախազգուշացրել է Անկարային F-35 նախագծից վտարելու մասին: Թուրքիայի նախագահը չի նահանջել, և, կարծես, վստահ էր իր տաղանդում ՝ միմյանց դեմ հանել համաշխարհային տերություններին՝ հավասարակշռելով նրանց միջև», - գրում է թուրք փորձագետը:

Նրա խոսքերով` ըստ ամենայնի, Թուրքիան Միացյալ Նահանգների համար այլևս չունի անփոխարինելի աշխարհառազմավարական նշանակություն, ինչպես նախկինում կարծում էին նրա քաղաքական գործիչները և մնացած աշխարհին էլ ստիպում էին այդպես մտածել:

Ճանաչումը նաև ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ Թուրքիան և Միացյալ Նահանգները միայն նոմինալ դաշնակիցներ են: Նրանց դաշինքի բնույթը վերափոխվել է մրցակցային հարաբերությունների, ինչպիսին է Եվրամիության հարաբերությունները Թուրքիայի հետ, չնայած դա այդքան բացահայտ չի ասվում ... Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ին Թուրքիան շատ ավելի քիչ է պետք, քան Թուրքիային ԱՄՆ-ն: Բայդենի որոշման ժամկետը նաև ընդգծել է Թուրքիայի թուլությունը: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայում սրվում է տնտեսական ճգնաժամը, և նրան այլ բան չի մնում, քան ներգրավել օտարերկրյա ներդրողներ, այդ թվում՝ ԱՄՆ-ից: Թուրքիայի հարաբերությունները Եվրամիության հետ այնքան լավ չեն, որ օգտագործվեն Վաշինգտոնի դեմ:

Հատկանշական է նաև, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նույնպես փխրուն են` Սև ծովի աշխարհաքաղաքականության պատճառով, որտեղ Թուրքիան, կարծես, կանգնած է Ուկրաինայի կողքին: Անկարան չի կարող սպառնալ խզել հարաբերությունները Վաշինգտոնի հետ և դուրս գալ արևմտյան անվտանգության համակարգից, և չի կարող որևէ պատժամիջոց կիրառել Միացյալ Նահանգների դեմ: Իր հերթին Բայդենը ստիպված կլինի վճարել միայն չնչին քաղաքական գին Հայոց ցեղասպանության ճանաչման համար, և, ըստ երեւույթին, նա հասկանում է այդ փաստը, եզրափակում է Ջենգիզ Չանդարը:

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин рассказал, как преобразятся территории у четырех станций МЦД-4


Спорт в России и мире
Москва

Спортсмен умер после участия полумарафоне в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Ролан Гаррос

Андреева рассказала о своих планах на предстоящий матч с Соболенко во Франции


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Участников Московского долголетия пригласили на экскурсии в зоопарк





Путин в России и мире
Москва

Что лучше для СССР и РФ сегодня: Брежневский застой или Путинский капитализм, а как думают советские люди


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко продемонстрировали сборку фюзеляжей МС-21 на Иркутском авиазаводе, Минск проявляет интерес в работе с ОАК




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

В Москве силовики сорвали вечер памяти Алексея Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Леонид Агутин

Академия музыки Николая Агутина даст концерт «Музыка без границ» в Москве



Москва

"Сбер" и РЖД разрабатывают концепцию современного поезда для ВСМ Москва - Петербург

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net