«Ավելի շուտ փողոցները լցված կլինեն դիակներով, քան ես նոր սահմանափակումեր կմտցնեմ». Ջոնսոնը հերքել է վերջին օրերին իրեն վերագրվող սկանդալային հայտարարության ճշմարտացիությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ երբևիցե «ավելի շուտ փողոցները լցված կլինեն դիակներով, քան ես նոր սահմանափակումեր կմտցնեմ» արտահայտություն չի արել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Վերջին օրերին բրիտանական մամուլը, իր հավաստի աղբյուրներին վկայակոչելով, նման արտահայտություն է վերագրել Մեծ Բրիտանիայի վարչապետին։ Նրանց տեղեկություններով` Ջոնսոնը նման արտահայտություն արել է ձմռանը երրորդ անգամ արգելափակումներ մտցնելուց առաջ։
Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Սայրուս Սթարմերի հարցին ի պատասխան Ջոնսոնն ասել է, որ նման արտահայտություն չի արել։
«Եվ եթե ուզում եք այս մեղադրանքները կրկնել, ապա դուք պետք է գաք խորհրդարան ապացույցներով այն մասին, թե ով և երբ ասաց, որ ես նման արտահայտություն եմ արել», - ասել է Ջոնսոնը խորհրդարանում տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում և խոստովանել, որ սահմանափակումների մասին որոշումները շատ դժվարությամբ է ընդունել։
«Ոչ ոք չի ցանկանա երկիրը փակուղու մեջ դնել՝ սպառնացող բոլոր հետևանքներով հանդերձ, սակայն ես դեռ համոզված եմ, որ մենք այլ տարբերակ չունեինք», - նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Վարչապետի խոսքերին ի պատասխան Սթարմերը նշել է, որ եթե պարզվի, որ նա մոլորեցրել է խորհրդարանականներին, ապա պետք է հրաժարական տա։