85-ամյա իտալացին տուգանվել է մարմնավաճառներին այցելելու նպատակով կարանտինը 2 անգամ խախտելու համար
85-ամյա իտալացին մարմնավաճառներին այցելելու համար կորոնավիրուսի ֆոնին սահմանված կարանտինը խախտելու պատճառով երկու անգամ տուգանվել է՝ պնդելով, որ իր սեռական ցանկությունը COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո «կրկնապատկվել է», հաղորդում է The Sun-ը։
Էլբոլի քաղաքի բնակիչը, որի անունը չի նշվում, տուգանվել է շուրջ 1000 եվրոյով՝ կարանտինը երկու անգամ խախտելու համար։
«Տղամարդուն առաջին անգամ կանգնեցրել են լողափից ոչ հեռու կայանված ֆուրգոն գնալիս, որը, ինչպես հայտնի է, պատկանում է մարմնավաճառներին։ Պարետային ժամի կանոնները խախտելու համար նրան տուգանել են 500 եվրոյով, ապա ազատ են արձակել»,- հայտնել է ոստիկանության աշխատակիցը՝ նշելով, որ մեկ ժամ չանցած՝ նրան նկատել են մարմնավաճառների մեկ այլ ֆուրգոնի մոտ՝ տուգանելով ևս 500 եվրոյով։
Նշվում է, որ տղամարդը, մասնավորապես, ոստիկաններին հայտնել է՝ «կորոնավիրուսի պատվաստանյութն է մեծացրել իր սեռական ցանկությունը», խոստովանելով, որ «չի ափսոսում վճարված տուգանքի համար, քանի որ լավ նպատակի է ծառայել»։