Չինաստանի մանկապարտեզներից մեկում դանակով հարձակման հետևանքով 16 երեխա և 2 դաստիարակ է տուժել (տեսանյութ)
Չինաստանի Գուանսի Չժոունի ինքնավար շրջանի Բեյլու քաղաքի մանկապարտեզներից մեկում անհայտ անձի իրականացրած հարձակման հետևանքով վիրավորվել է 16 երեխա և 2 դաստիարակ, հայտնում է iz.ru լրատվական կայքը՝ հղում տալով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ 16 վիրավոր երեխաներից 2-ի վիճակը ծանր է։ Հանցագարծին բռնել են․ հետաքննությունը շարունակվում է։