Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2021

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը միմիայն հայկական ազգային շահի հաշվին է լինելու․ Աշոտ Մելքոնյանը՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունների մասին

0

Tert.am-ը ՀՀ իշխանությունների կողմից հայ-թուրքական հարաբերությունների «շտկման», այդ դեպքում «հնարավորությունների ստեղծման» մասին արվող հայտարարությունների մասին զրուցել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ։ Ինքը դրանց բացասաբար է վերաբերում։

«Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, չի ցանկանում  բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք իշխանությունների պատկերացմամբ բարելավվում է, ապա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է  լինելու և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու»,- ասում է նա։

-Պարոն Մելքոնյան, այսօրվա իշխանությունները հայտարարում են Թուրքիայի հետ հարաբերություներում որոշակի շտկումներ անելու մասին։ Դա այն դեպքում, երբ վերջին արցախյան պատերազմում մեր պարտությունը նաև Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմական գործողություններում աջակցելու արդյունքում եղավ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման հայտարարություններին, որքանո՞վ է հնարավոր հիմա Թուրքիայի հետ մեր հարաբերությունների կարգավորումը։

-Ովքեր իմ գործունեությանը քաջածանոթ են, կարող են վկայել, որ դեռևս 1990-ականների վերջերից և 2000-ականների սկզբից, երբ գործում էր այսպես կոչված  հայ-թուրքական հարաբերությունների հաշտեցման հանձնաժողովը, որից հետո 2008-2009 թվականներին, երբ սկսվեց, այսպես կոչված հայ-թուրքական մի նոր «սիրախաղ»՝ կապված ցյուրիխյան արձանագրություններից հետ, և հատկապես վերջին արցախյան պատերազմից հետո, իմ վերաբերմունքը եղել է միանշանակ բացասական։ Երբ քո հարևանը չի ցանկանում ընդունել իր նախնիների կատարած մեղքը, ոճրագործությունը, նշանակում է, որ նա պատրաստ է կրկնել իր պապերի կատարած հանցագործությունը, և ուրեմն իր ժխտողական քաղաքականությամբ համարվում է ցեղասպան երկիր, ինքը չի ցանկանում բարելավել իր հարաբերությունները մեզ հետ։ Եթե դրանք, իշխանությունների պատկերացմամբ բարելավում է, ապա դա միմիայն հայկական ազգային շահի հաշվին է և ոչ թե Թուրքիայի պատմական անցյալի հետ առերեսվելու։

Դրա համար ես կարծում եմ, որ որևէ ձևով վերանայելը հայ-թուրքական հարաբերությունները և ակնկալելը, որ դրանք առաջիկայում կդառնան նորմալ միջպետական հարաբերություններ, բացառված է։

-Իշխանական թևի ներկայացուցիչներից մեկի հայտարարությամբ էլ՝ պետք է հնարավորություններ փնտրել։ Նկատի են ունենում կոմունիկացիաների ապաշրջափակումը։ Գուցե իսկապես կա՞ հնարավորություն, Հայաստանը որքան կարող է փակ սահմաններով մնալ․․․ասացիք, որ հարաբերությունների կարգավորումը մեր ազգային շահերի հաշվին է լինելու, ի՞նչը հատկապես նկատի ունեք։

-Եթե Թուրքիան իսկապես տրամադրված է, որ Հայաստանի հետ նորմալ, միջպետական հարաբերություններ հաստատելուն և ճանապարհները ապաշրջափակելուն, ապա մինչև այդ Մեղրիի միջանցքը բացելը, որը պանթուրքիզմի ճանապարհն է, թող  բացի Իջևանից դեպի Ղազախով Ռուսաստան տանող ճանապարհը, որը ևս Հայաստանի հետ սահման է։ Թող Թուրքիան բարի լիներ բացել Կարս-Գյումրի երկաթգիծը։ Այսինքն՝ դրանք բաներ են, որոնք մեր շահերից են բխում, և մի դեպքում մենք դուրս կգանք Եվրոպա, մյուս դեպքում՝ Ռուսաստան։ Իսկ Թուրքիան կառչել է մեր երկրի հարավով՝ Մեղրիի, այդ 47 կմ տարածքով երկաթգիծը վերականգնելու ծրագրին, ինչը նշանակում է, որ մենք ոչինչ չենք ստանալու։ Տնտեսապես այդ ճանապարհից մենք չենք շահելու, իսկ ռազմաքաղաքական առումով մենք աղետալի հետևանքներ կարող ենք ունենալ, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ արդեն կապվելու են, և արդեն ամեն ինչ՝ զորք, ռազմամթերք, կարող են տեղափոխել, առավել ևս խնդիրն այն է, որ հայկական կողմը չի վերահսկելու այդ ուղղությունը։ Եվ խոսքը միայն երկաթգծի մասին չէ։ Նոյեմբերի 9-ի այդ չարաբաստիկ համաձայնագրով խոսվում է կոմունիկացիաների մասին՝ ճանապարհների մասին, որի տակ նրանք հասկանում են առնվազն երկու ավտոմոբիլային ճանապարհ, մեկը, երևի թե, Սիսիանի տարածքով, մյուսը՝ Մեղրիի։

Կրկնեմ՝ եթե Թուրքիան բարի կամք ունի մեր նկատմամբ, ապա թող բացի Գյումրի-Կարս երկաթգիծը։ Ադրբեջանն էլ, որպես բարի կամքի դրսևորում, թող բացի Իջևանից Ղազախ և հետո Ռուսաստան տանող երկաթգիծը։ Ինչու՞ դա չեն անում։ Սպասում են, որ մենք իրենց համար ճանապարհ բացենք պանթուրքիզմի համար, հետո էլ ասեն՝ սրանով բավարարվեք։

-Պարո՛ն Մելքոնյան, որքան էլ ցավալի է, պետք է ընդունենք, որ մենք վերջին պատերազմում պարտվող կողմն ենք։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ պարտվածն ընդունում է հաղթողի խաղի կանոնները։ Նախ` կուզեի իմանալ, ինչպե՞ս հասանք այս իրավիճակին, որտեղ էր ՀՀ իշխանությունների մեղավորությունը մինչ պատերազմը և դրանից հետո։

-Ես դժվարությամբ եմ «պարտություն» բառն օգտագործում, բայց «կապիտուլյացիա» բառի օգագործմանն էլ դեմ եմ, որովհետև ոչ բոլորն են այդ բառի իմաստը հասկանում։ Դա նշանակում է՝ անվերապահ անձնատվություն, ինչը նշանակում է, Աստված մի արասցե, հայկական բանակի վերջնական պարտություն, մեր զինվորականության գերեվարություն և ադրբեջանական զորքերի ներկայություն Հայաստանի ամբողջ տարածքով, ինչը, բարեբախտաբար, տեղի չի ունեցել։ Դա մեզ համար պարզապես հոգեբանորեն կապիտուլյացիա էր։

Ո՞րն էր մեր սխալը։ Խնդիրն այն է, որ մինչև 2020թ․ սեպտեմբերի 27-ը մենք պետք է թույլ չտայինք, որպեսզի իրավիճակը գնալով սրվեր և հանգեցներ պատերազմի։ Այսինքն՝ բանակցային գործընթացը դադարեցնելը տարավ նրան, որ ադրբեջանական կողմը, այդ հանգամանքը օգտագործելով և մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը, հայտարարելով, որ այն այլևս կենսունակ չէ, խնդիրը ռազմական ճանապարհով լուծեց։ Քարոզչական դաշտում հաջողեց, կարողացավ համոզել աշխարհին, որ ինքն այլ տարբերակ չուներ, քան պատերազմելը։ Մեր սխալը հենց դա էր։ Իշխանությունները պետք է ընդունեն իրենց մեղքը, պետք է ընդունեն, որ իրենք ժամանակին չկանխեցին այդ հարաբերությունների լարման գործընթաց, որը հետո տրամաբանորեն բերեց պատերազմի։

-Պարտվածի դիրքերից Հայաստանը կարո՞ղ է իր շահն առաջ տանել, ինչ կարող են հիմա իշխանություններն անել, որ չեն անում։

-Ես մի այսպիսի օրինակ բերեմ․ Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարեց, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը հայկական տարածքներ են։ Հայկական կողմը բացարձակապես չարձագանքեց շատ անհասկանալի ձևով։ Շատերն էլ ասում են, թե ինչու մեր ռազմավարական գործընկերը չարձագանքեց, չէ՞ որ դա արդեն Հայաստանի տարածքին էր վերաբերում։ Իմ պատասխանը հետևյալն է․ մինչև ռազմավարական դաշնակցի անգործունեությունից բողոքելը, բարի լինեիք, ինքներդ արժանապատիվ արձագանքեիք, հետո հրավիրեիք ձեր ռազմավարական գործընկերոջ ուշադրությունն այդ խնդրի վրա՝ ասելով, որ տեսնում եք, Ադրբեջանն արդեն ոտնձգություն է հանդես բերում Հայաստանի տարածքների նկատմամբ, որպես ռազմավարական գործընկեր, ՀԱՊԿ անդամ պետք է արձագանքեք։ Բայց եթե մենք ինքներս չենք արձագանքում թշնամու ոտնձգություններին, ի՞նչ պահանջենք մեր բարեկամներից։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Москва и Пекин подписали программу сотрудничества на 2024-2026 годы


Спорт в России и мире
Москва

В УФСИН России по Республике Дагестан прошли лично-командные соревнования по легкой атлетике


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
WTA

Самсонова выиграла турнир WTA в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Козлов: Россия и КНДР прорабатывают возможность запуска прямых рейсов





Путин в России и мире
Москва

СЕНСАЦИОННЫЙ ДОКЛАД ПРО ДЕЛО СКРИПАЛЕЙ, САФРОНОВА, ГОЛУНОВА.


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Филипп Киркоров

Филипп Киркоров, Люся Чеботина, SHAMAN – 25 ярких звезд в Открытой студии «Авторадио» на «Премии МУЗ-ТВ 2024»



Москва

Противотуберкулезный диспансер Подмосковья обменивается опытом с субъектами РФ

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net