Ավելի քան 4,5 մլն քաղաքացի. Կանադայում պատվաստվել է չափահաս բնակչության 12%-ը
Կանադայում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 4 508 709 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր բնակչության 11,86 տոկոսը:
Այս մասին ասվում է երկրի կառավարության պաշտոնական կայքում և նշվում՝ օրական պատվաստվում է ավելի քան 70 000 կանադացի:
Նշվում է՝ արդեն իսկ 664 268 մարդ (բնակչության 1.75 տոկոսը) ստացել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ:
Կայքի տվյալներով՝ բուժաշխատողների ավելի քան 80 տոկոսը և 80 տարեկանից բարձր անձանց գրեթե 75 տոկոսն արդեն իսկ պատվաստված են հիվանդության դեմ:
«Ես անհամբեր սպասում եմ աշնանը, երբ բոլորը ստացած կլինեն պատվաստանյութի երկու դեղաչափ, և մենք կհաղթահարենք համավարակի այս ճգնաժամային փուլը», - ասել է Կանադայի գլխավոր բժիշկ-սանիտար Վեսա Թամը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կանադայում AstraZeneca հակակորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը դադարեցվել է: Երկիրը թողարկել է հատուկ ուղեցույց բժիշկների և պատվաստված մարդկանց համար, ըստ որի` դեղամիջոցի ներարկումից հետո հնարավոր են կողմնակի ազդեցություններ: