«Տոկիո-2020» Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերին կարգելվի արտասահմանցի երկրպագուների մուտքը
«Տոկիո-2020» Ամառային օլիմպիական և պարալինպիկ խաղերի ժամանակ կարգելվի արտասահմանցի երկրպագուների մուտքը՝ պայմանվորված կորոնավիրուսի համավարակով:
Ինչպես հաղորդում է BBC News-ը՝ հղում անելով սպորտային իրադարձության կազմակերպիչներին, Ճապոնիայի իշխանությունները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ երկրի մուտքը փակ է լինելու:
Օլիմպիական խաղերի կազմակերպիչների խոսքով՝ իշխանությունների որոշումը «պարզություն» կմտցնի այցելության տոմս ունեցողների համար և կօգնի մասնակիցների, ինչպես նաև ճապոնացիների համար անվտանգ միջավայրում անցկացնել խաղերը:
Նշենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 8-ն ընկած ժամանակահատվածում: Պարալիմպիական խաղերը կհաջորդեն Օլիմպիականին և կանցկացվեն օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում: