Volkswagen-ը ներկայացրել է Transporter ֆուրգոնի սպորտային տարբերակը՝ Golf GTI մոդելի ոճով (լուսանկար)
Գերմանական Volkswagen կոնցեռնը հրապարակել է Transporter T6.1 ֆուրգոնի նոր տարբերակի արտաքին տեսքը պատկերող լուսանկարը:
Ինչպես գրում է Motor.ru-ն, նորույթը, որի անվանումը համալրվել է Sportline տարրով, ներկայացել է առավել ցածր կախոցով, որը պատրաստվել է Golf GTI մոդելի ոճով: Սպորտային տարբերակի հիմքում ընկած է դասական ֆուրգոնի կառուցվածքը:
Transporter Sportline-ը համալրվել է աերոդինամիկ համակարգով, որը ներառում է տանիքին տեղակայված սպոյլերը, նոր ագրեսիվ թափարգելը:
Սպորտային ֆուրգոնը շարժման է դրվելու 204 ձիաուժ հզորությամբ դիզելային շարժիչով, որի աշխատանքային ծավալը կազմում է 2 լիտր: Շարժիչը կաշխատի յոթաստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ համադրությամբ: Մասնագետների խոսքով՝ 100 կմ/ժամ արագությունը մեքենան կզարգացնի 8,9 վայրկայնում: Նորույթի նվազագույն գինը կկազմի 42 940 ֆունտ ստերլինգ:
Volkswagen Golf GTI