Պուշկովը հայտարարել է Բայդեն պատճառով սպասվող նոր սառը պատերազմի վտանգի մասին
ՌԴ սենատոր Ալեքսեյ Պուշկովը ֆրանսիացի վերլուծաբան Քրիստիան Մալարի հետ զրույցում խոսել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության պատճառով նոր սառը պատերազմի վտանգի մասին:
«Այո՛, նոր սառը պատերազմի վտանգ իսկապես գոյություն ունի: Այն կսկսվի, եթե Բայդենը մոռանա այն մասին, որ Միացյալ Նահանգներն ի վիճակի չէ հաղթել Ռուսաստանին: Այդ փաստը նրանք պետք է հասկանան: ԱՄՆ-ն պետք է նաև շարժվի փոխըմբռնման հասնելու ուղղությամբ, իհարկե, ավելի լավ է, գլոբալ ոլորտներում, սակայն, կարելի է սկսել նաև առավել նեղ, բայց ոչ ավելի քիչ կարևոր ոլորտներից, ինչպես օրինակ՝ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերից»,- Պուշկովին մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախօրեին Պուշկովը կարծիք էր հայտնել, որ Սպիտակ տան ղեկավարի արտահայտությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ուղղված են հակառուսական կոալիցիա ձևավորմանը:
Հիշեցնենք, որ Բայդենն ավելի վաղ ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ դրական էր պատասխանել լրագողի հարցին, թե «արդյո՞ք Պուտինին մարդասպան է համարում»: Բացի այդ, Բայդենը ՌԴ ղեկավարին մեղադրել էր ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար: