Հնդկաստանում մարտական աքլորը սպանել է տիրոջը
Հնդկաստանում մարտական աքլորը, որն օգտագործվել է անօրինական աքլորակռիվներում, սպանել է տիրոջը:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն, միջադեպը տեղի է ունեցել, երբ տղամարդը վերջինիս պատրաստելիս է եղել նման մարտերից մեկին: Անօրինական միջոցառումների ժամանակ թռչնի ոտքերին ածելի են ամրացնում:
Այդ պահին աքլորը փորձել է փախչել և 7 սանտիմետրանոց ածելիով հարվածել է տիրոջը, ինչի հետևանքով տղամարդը լուրջ վնասված է ստացել և մահացել է հիվանդանոցի ճանապարհին՝ չափազանց շատ արյուն կորցնելուց:
Ոստիկանությունն այժմ ևս 18 մարդու է որոնում, որոնք մասնակցել են թռչունների անօրինական կռիվների կազմակերպմանը: Աքլորին ներկա պահին ֆերմա են տեղափոխել, սակայն թռչունը մասնակցելու է դատական լսումներին որպես հանցանշան:
Աքլորակռիվները Հնդկաստանում անօրինական են 1960-ական թվականներից ի վեր, սակայն որոշ գոյւղական համայնքներում շարունակում են նման միջոցառումներ անցկացնել: