Բուլղարիան հրաժարվել է մասնակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի Poseidon 21 զորավարժություններին
Բուլղարիան բաց կթողնի ՆԱՏՕ-ի Poseidon 21 զորավարժությունները Սև ծովում՝ նավի անձնակազմի անդամների կորոնավիրուսով վարակվելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Ռումինիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետ Միխայ Պանայիտին:
«Բուլղարացի գործընկերն այս անգամ խնդիր ունի COVID-19 համաճարակի հետ կապված, այդ պատճառով հրաժարվել է մասնակցել այս բազմազգ զորավարժություններին»,- ասել է Պանայիտը «Ռումինիա» ռադիոյին տված մեկնաբանության մեջ:
Զորավարժություններն սկսվել են Սևծովյան Կոնստանցա նավահանգստում: Տարածաշրջան են ժամանել նաև ռազմական անձնակազմեր Ռումինիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Հունաստանից և Իսպանիայից:
Poseidon 21 զորավարժությունները կավարտվեն մարտի 6-ին: