Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում 10 ակտիվիստ է բերման ենթարկվել
Իսպանական Կատալոնիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների ընթացքում 10 ակտիվիստ է բերման ենթարկվել, հաղորդում է ТАСС-ը:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել կատալոնական տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մադրիդում և Բարսելոնայում՝ ընդդեմ ռեփեր Պաբլո Ասելի ձերբակալության:
Իսպանացի ռեփերին 9 ամիս ազատազրկման են դատապարտել ահաբեկչության քարոզչության և թագավորական ընտանիքի հասցեին Twitter-ում, ինչպես նաև YouTube-ում հրապարակված երգում հնչեցրած վիրավորական հրապարակումների համար: