Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 120 000-ը
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 445 մարդ է մահացել՝ «Քովիդ-19»-ից մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով 120 365-ի:
Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ն, նման տվյալներ է հրապարակել Միացյալ Թագավորության առողջապահության նախարարությունը: Վերջին 24 ժամում երկրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 10 406 դեպք, նախօրեին՝ 12 027:
Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում, որը վարակման և մահացության ցուցանիշներով հինգերորդն է ողջ աշխարհում, գրանցվել է վարակման ավելի քան 4.1 մլն դեպք:
Նշվում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին ներարկումն ստացել է 17.3 մլն մարդ, երկրորդ չափաբաժինը՝ մոտ 605 000: