Քիչ առաջ եմ դուրս եկել Ազգային անվտանգության շենքից, որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար. Արթուր Դանիելյան
Ես քիչ առաջ դուրս եմ եկել Ազգային անվտանգության շենքից, որտեղ հրավիրվել էի վկայի կարգավիճակով՝ ցուցմունք տալու համար. այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսաուղերձի միոջոցով հայտնեց «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը:
«Մեր ազգային անվտանգությունն իմ ցուցմունքներն ուզում էր ստանալ Քրեական օրենսգրքի 364 հովածի 3-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում, այդ հոդվածով դատում են դասալիքներին: Ինչքան հասկացանք, մեզ դասալիք լինելու մեջ չեն մեղադրում, բայց գործի շրջանակներում, որպես ձեռք բերված ապացույց էր ներկայացվում իմ տեսաուղերձներից մեկում հնչած որոշակի տեղեկություններ»,- նշեց նա:
Դանիելյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է, քանի որ իշխանությունները պատվեր են իջեցրել իրավապահ մարմիններին՝ դատախազություն և քննիչներին, որ այս կապիտուլյացիայի մեղավորներին գտնեն և «ինչ-որ մեկի վրա մեղքը բարդեն»:
«Ես իմ տեսաուղերձներից մեկում նշել եմ, որ «Ադեկվատի» տղաները հրետակոծվող Աղդամից չէին փախել, որովհետև խենթ էին, միայն խենթը կարող էր առանց զրահաբաճկոնի, սաղավարտի, զենք -զինամթերքի հրետակոծության տակ սպասել, ու իրավապահ մարմինները, հետևաբար, փորձելու են գտնել այդ մարդկանց, ովքեր մեր տղաներին առանց զենք-զինամթերքի ուղարկել էին հետակոծվող շրջան, և հնարավոր է դա պարզեն, մինչդեռ իրականությունը հակառակն է: Իրականում Ասկերանի 4-րդ պաշտպանական շրջանի անձնակազմին որևէ պրետենզիա չեմ կարող ներկայացնել, որոնք պատերազմի ողջ ընթացում կատարել են իրենց պարտականություները՝ գնդի հրամանատարից սկսած, վաշտի հրամանատար և դա հիմք է, որ Ասկերանում որևէ միլիմետր թշնամին չի կարողացել առաջ գալ»,- նշեց նա: