Երևանում 31–ամյա վարորդը Volkswagen–ով վրաերթի է ենթարկել 17-ամյա հետիոտների, նրանք տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 31-այա Մարզպետ Թ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայի և Մասիսի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել Արարատի մարզի բնակիչ 17-ամյա Կարեն Վ.-ին և Երևանի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին:
Վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահագանգել է շտապօգնություն և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան 911 օպերատիվ կառավարման կենտրոններ:
Դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Մանրամասները՝ սկզբաղբյուրում։