Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին և Ադրբեջանին լարվածության կարգավորման հարցում
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել իր հայ և ադրբեջանցի պաշտոնակիցներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ՝ քննարկելով սահմանին տիրող լարվածության սրումը:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վերջինս հայտնել է ստեղծված խնդրի կարգավորման հարցում կողմերին աջակցություն ցույց տալու Թեհրանի պատրաստակամության մասին:
«Ադրբեջանական և հայկական ուժերի միջև վերջին բախումներից հետո Իրանի ԱԳ նախարարն այսօր Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հետ կայացած առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտնել է լարվածությանը վերջ դնելուն աջակցելու Իրանի պատրաստակամության մասին՝ կոչ անելով կողմերին զսպվածություն դրսևորել և խորհուրդ տալով բանակցություններ սկսել հակասությունների խաղաղ կարգավորման համար»,- ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: