Հարավարևմտյան թաղամասի Սիրահարների այգում կրակոցներ են հնչել. ժամանել են իրավապահներ. Shamshyan.com
Հուլիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Հարավարևմտյան Բ2 թաղամասում թիվ 190 դպրոցի հարևանությամբ գտնվող Սիրահարների այգում կրակոցների ձայներ են լսվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, քրեական հետախուզության և Համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները պարզում են ահազանգի իսկությունը, ինչպես նաև՝ կան ականատեսներ, վկաներ։
Ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների՝ կրակոցներն արձակվել են գազային ատրճանակից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: