Երբ մտա սենյակ՝ անձնագիրս վերցնեմ, նորից կրակ խփեց, և տեսա, որ ապակիները կոտրվեցին. պատմում է Բերդի բնակիչը (տեսանյութ)
Հողամասում գործ էի անում, միանգամից տեսա, ինչ-որ բան խփեց վերևի թմբին, ես վազեցի մի անկյուն՝ ինձ ապահովելու համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Բերդի բնակիչներից մեկը՝ ներկայացնելով, թե ինչ է կատարվել սահմանին:
«Երբ մտաս սենյակ՝ անձնագիրս վերցնեմ, նորից կրակ խփեց, և տեսա, որ ապակիները կոտրվեցին: Ես թողել եմ ու իջել պադվալը»,-պատմեց նա՝ ցուցադրելով կոտրած պատուհանը։
«Մեր զինվորները հենց խփում են, նրանք լալկում են: Մեր զինվորները շատ լավն են, ո՛չ գիշերն են քնում, ո՛չ ցերեկը, նրանք են պահում մեր սահմանը»,-ասաց քաղաքացին և նշեց, որ մի հարցան էլ ինքն է ուզում վեցրնել և գնալ զինվորների կողքը:
Մանրամասները տեսանյությում՝
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությունների հետևանքով hակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանը։ Իսկ ավելի վաղ ևս երկու զինծառայողներ էին մահացու վիրավորում ստացել հակառակորդի կրակոցից՝ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը: