Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի քրեական գործերն ուղարկվել են դատարաններ
Մոսկվայում իրենց հոր սպանության մեջ մեղադրվող երեք Խաչատրյան քույրերի քրեական գործերն ընդունվել են մոսկովյան դատարաններում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Բուտիրյան դատարանի մամլո ծառայությանը, ուր ստացվել է կրտսեր գրոջ գործը:
Մոսկովյան քաղաքային դատարանի կայքում նշում է հայտնվել նաև մյուս երկու քույրերի գործերի գրանցման մասին: Դատալսումների ամսաթիվը դեռևս չի նշանակվել:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, ՌԴ Գլխավոր դատախազությունը հաստատել է քրեական գործերով մեղադրանքն աղջիկների նկատմամբ: Աղբյուրի տվյալներով՝ դատական նիստերը փակ ռեժիմով են անցկացվելու:
Անգելինա, Կրիստինա և Մարիա Խաչատուրյանները ձերբակալվել են 2018թ. հուլիսին՝ հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեղադրանքով: Այս գործով հետաքննությունն ավարտվել է նախորդ տարվա դեկտեմբերին: