Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցը է ունեցել Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ․ զրուցակիցներն անդրադարձել են սահմանային լարվածությանը
Հուլիսի 14-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն իրանցի գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման արդյունքում հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում ստեղծված իրավիճակը։
Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային անվտանգության և կայունության պահպանման, համակարտությունները բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։