Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է կորոնավիրուսի թեմայով գրաֆիտիներով և ցույց է տվել, թե ինչպես է աշխատում (տեսանյութ)
Սթրիթ արտի բրիտանացի վարպետ Բենքսին լոնդոնյան մետրոյի վագոնները զարդարել է «Քովիդ-19»-ի թեմայով գրաֆիտիներով: Իր աշխատանքը ցուցադրող տեսանյութը նկարիչը հրապարակել է Instagram-ում:
Նկարիչը, որին դեռևս հաջողվում է պահպանել իր անձի գաղտնիությունը, վագոնների պատերին ու պատուհաններին նկարչություն է արել օրը ցերեկով՝ մետրոյի աշխատանքի ժամանակ: Նա հագնված է եղել ախտահանում իրականացնողի համազգեստով:
Ինչպես ներկայացնում է ТАСС գործակալությունը, Բենքսիի նոր նկարչական ակցիայի թեման դիմակի կրումն է դարձել: Նա վագոնների ներսում պատկերել է սև առնետների, որոնք խորհրդանշում են բողոքն ու անհարմարվողականությունը: Առնետների հետ նա պատկերել է նաև դիմակներ՝ տարբեր կերպարներ ստեղծելով կրծողների օգնությամբ:
Բրիտանիայում հունիսի 15-ից պարտադիր է դիմակի կրումը հասարակական վայրերում: