Ադրբեջանական կողմը հայտարարել է նոր զոհերի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հուլիսի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական բախումների հետևանքով զոհված զինծառայողների մասին:
Ադրբեջանական ՊՆ կայքում նշվում է, որ ևս հինգ զինվորական է մահացել՝ գնդապետ Միրզոև Իլգար Անզորը, մայոր Ահմադով Նամիգ Հաջանը, մայոր Նովրուզով Անար Գուլվերդին, ենթասպա Զեյնալի Իլգար Այազը, ենթասպա Բաբաև Յաշար Վասիֆը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով Իսրայել օղլուի մահվան մասին: