ԱՀԿ-ի ղեկավարին հրավիրել են ԱՄՆ Սենատ՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցների վերաբերյալ զեկուցելու. ТАСС
ԱՄՆ հանրապետական սենատոր Թոդ Յանգը նամակով դիմել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսին՝ ԱՄՆ Սենատում արտաքին հարցերով հանձնաժողովի առաջ ցուցմունք տալու խնդրանքով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Politico-ին:
Նշվում է, որ ԱՀԿ ղեկավարին հարցեր են ուղղելու նոր տեսակի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում ձեռնարկված միջոցների վերաբերյալ:
«Չինաստանի կառավարության կողմից վարակվածների՝ մեր հետախույզների կողմից հաստատված թիվը հաղորդելու պարբերական մերժումները վնաս են հասցնում Covid-19-ի վերաբերյալ մեր ունեցած տեղեկություններին: Դրա դեմ բաց և վճռական պայքարելու փոխարեն ԱՀԿ-ն արդարացրել է այն»,- ասել է Յանգը:
Հաղորդվում է, որ Յանգի նամակի վերաբերյալ ԱՀԿ-ի մեկնաբանությունը պարբերականին չի հաջողվել ստանալ: