Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Апрель
2020

«Ապրիլի 24-ին ընդառաջ պաշտոնական Անկարայի փեհլիվանությունն այս անգամ հումանիտար օգնության վերնագրի տակ է». Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)

0

Ապրիլի 24-ին ընդառաջ պաշտոնական Անկարայի փեհլիվանությունն այս անգամ հումանիտար օգնության վերնագրի տակ է: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» հաղորդման ընթավքում ասել է Գասպարյանը։

«Ապրիլի 24-ին ընդառաջ պաշտոնական Անկարայի փեհլիվանությունն այս անգամ հումանիտար օգնության վերնագրի տակ է: Ինչպե՞ս է պատրաստվում Երևանը պատասխանել Անկարայի մեկնած ձեռքին: Չէ՞ որ 2011 թվականի երկրաշարժի ժամանակ Թուրքիան ընդունեց Հայաստանի մարդասիրական օժանդակությունը, չէ՞ որ մինչև 1993 թվականը, երբ մենք պատերազմի մեջ էինք և Թուրքիայի հետ սահմանը փակ էր, ցորենը Հայաստան էր գալիս Տրապիզոնից»,- իր խոսքում նշել է Գասպարյանը` հարց բարձրացնելով առ այն, թե արդյո՞ք սա լավագույն հնարավորությունը չէ ճեղքում մտցնելու սառեցված հարաբերություններում ու աշխարհին ևս մեկ անգամ ցույց տալու, որ մենք բարդույթավորված չենք և հենց Թուրքիան պետք է բացի Եվրոպայի վերջին փակ սահմանը։

«Արդյո՞ք կկարողանանք մեր դիվանագիտական ռեսուրսն այնպես օգտագործել, որ բանակցություն սկսենք Անկարայի հետ, չեզոքացնելով թուրքական գործոնի ազդեցությունը Արցախյան կարգավորման բանակցություններում, թե՞ սա թուրքական նույն ձեռագրի շարունակությունն է, այս անգամ մարդասիրության քողի տակ»,- նշել է Գասպարյանը և հիշել տասը տարի առաջ թուրք-չինական հարաբերությունների մի դիպված․

«Տասը տարի առաջ, երբ Չինաստանի Սինձյանի ինքնավար շրջանում ույղուրները փորձում էին ապստամբություն բարձրացնել, Թուրքիայի նախագահ Էրդողանն էլ հոխորտացել էր, որ Պեկինը կփոշմանի խռովությունները բռնությամբ ճնշելու համար, Չինաստանը աղմուկ չստեղծեց, շոուներ չսարքեց: Փոխարենը՝ լուռ հետևեց ու հավատարիմ մնաց փափուկ ուժի քաղաքականությանը․ մեկ շաբաթ անց հատուկ թռիչքով ու ընդամենը երկու ժամով Զվարթնոցում վայրէջք կատարեց Չինաստանի փոխարտգործնախարարի օդանավը: Նա լուռ այցելեց Ծիծեռնակաբերդ ու հարգեց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Քաղաքական մեսիջները Պեկինն այսպես է ուղարկում»:

Գասպարյանը նշում ՝ այժմ դարձյալ թուրք-չինական հարաբերությունները մտել են անհարթ դաշտ․ «Չինաստանը Իրաքում քրդերեն հողորդումներ է հեռարձակում, աջակցում ազգային զարթոնքին ու Թուրքիայի տարածքում պետություն ունենալու տեսլականին: Սա նույնպես մեսիջ է՝ եթե Անկարան օգտագործի ույղուրների գործոնը, Պեկինն իր հերթին քրդերի խաղաքարտին կապավինի:

Չինաստանը հաղթահարում է պանդեմիան և նոր ձևավորվող աշխարհակարգում իր անբեկանելի խոսքն է ունենալու: Պեկինը լուրջ ու ռազմավարական ծրագրեր ունի մեր տարածաշրջանում: Մետաքսի նոր ճանապարհը չինական տնտեսության փրկօղակն է լինելու, իր մեջ ներառելով տասնյակ երկրներ ու միջպետական միավորներ: ԵԱՏՄ-ն բացառություն չէ»:

Գասպարյանն ընդգծում է, որ հայ-թուրքական սահմանը, կամ՝ Արաքսի ափը հետաքրքիր գիծ է Պեկինի համար․ «Չինական ապրանքներն այստեղով կհոսեն արևմտյան շուկաներ։ Չինաստանն արդեն 60 միլիարդ դոլարի ներդրում է արել, ևս կես տրիլիոն դոլարի ներդրում էլ նախատեսվում էր ավելի քան 60 երկրում։ Չինական ներդրումներից կարող ենք նաև մենք օգտվել, եթե իհարկե, ավելի լուրջ մոտենանք խնդրին, հայեցակարգային լուծումներ առաջարկենք՝ ավտոբուսների ու այլ ապրանքների տեսքով օգնություն ակնկալելու փոխարեն:

Հայաստանը պարտավոր է ամրապնդել պետության էներգետիկ անվտանգությունը, ավարտին հասցնել միջպետական տրանսպորտային ճանապարհները, որից հետո միայն մեզ հետ կխոսեն՝ որպես լուրջ ու ծանրակշիռ դերակատարի: Այլապես՝ կշարունակենք հայ-չինական բարեկամության մասին խոսել բանահյուսության ժանրում»։

Գասպարյանի դիտարկմամբ՝ Թուրքիայի ու Չինաստանի տնտեսական հարաբերությունները վերջերս հասել էին գագաթնակետին․ Պեկինը մի քանի միլիարդ դոլարի ներդրմամբ «կապել էր» 85 միլիոնանոց թուրքական շուկան, ինչն էլ դուր չէր եկել Վաշինգտոնին․ «Թուրքիան լուրջ խաղացող է տարածաշրջանում, հետևողական է տնտեսական ենթակառուցվածքները զարգացնելու և ներդրումների համար գրավիչ լինելու հարցում: Ի տարբերություն մեզ, որ անկախ թուրքական այս գործոնից, պետք է ռեալ հաշվարկենք, թե ինչ կարող ենք առաջարկել Պեկինին և ի՞նչ ստանալ»։






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин напомнил о бесплатной парковке в Москве в День России 12 июня


Спорт в России и мире
Москва

«Локомотив» готов рассмотреть продажу Баринова, футболистом интересуются клубы Испании, Франции и Турции


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Александр Зверев

Зверев и Рууд не пожали друг другу руки после полуфинала «Ролан Гаррос» – из-за проблем с желудком у норвежца


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Суд отправил под арест подозреваемого в убийстве пенсионера в парке Москвы





Путин в России и мире
Москва

Путин после действий Байдена: в ядерную доктрину России могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Композитор

Композитор АНИКА ДАЛИНСКИ выпускает двенадцатый альбом в двух жанрах - Поп и Шансон



Москва

Производства Москвы поставляют продукцию в метро

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net