ԱՄՆ-ում կորոնավիրուսի բուժման համար սկսվել են մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի փորձարկումները. ТАСС
ԱՄՆ-ում սկսվել են մալարիայի դեմ օգտագործվող դեղամիջոցի՝ հիդրօքսիքլորոքինի (hydroxychloroquine) կլինակական փորձարկումները, որոնց ընթացքում ամերիկացի փորձագետները կպարզեն՝ արդյո՞ք արդյունավետ և անվտանգ է այն կորոնավիրուսի բուժման համար, թե՞ ոչ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ գիտափորձի առաջին մասնակիցները գրանցվել են Թենեսի նահանգում: Ակնկալվում է, որ փորձերին կմասնակցեն ավելի քան 500 հիվանդներ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել:
Հետազոտության բոլոր մասնակիցներն իրենց առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն կստանան: Նրանք, որոնց պատահական սկզբունքով կընտրեն դեղամիջոցի փորձարկման համար, նաև հիդրոքսիքլորիդ կստանան:
Հիշեցնենք, որ տվյալ դեղամիջոցի կիրառումը կորոնավիրուսի բուժման համար օրեր շարունակ պնդում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: