Լենա Նազարյանն իրենց թիմից միակն էր, որ ուժ գտավ և ասաց, որ իրենք 500 հազար դրամով աշխատանքը շահագործում են համարում․ Նարեկ Մալյան (տեսանյութ)
Հանեք մեր նախարարների ցանկը ու տեսեք, թե արժե արդյոք նրանց ոչ թե 500, այլ 100 հազար դրամ աշխատավարձ տալ: Նրանցից շատերը քայքայում են այդ ոլորտը, նրանց ընդհանրապես փող տալ պետք չէ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց ՎԵՏՕ հասարակական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը՝ խոսելով ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի այն արտահայտության մասին, թե նախարարը չի կարող 500 հազար դրամով աշխատել, որովետև վարկերի խնդիր ունի:
«Նախ շնորհակալություն տիկին Նազարյանին, իրենց թիմից միակն էր, որ իր մեջ ու գտավ ճշմարտությունը ասաց, որ իրենք 500 հազար դրամով աշխատանքը շահագործում են համարում»,- նշեց մալյանը և շարունակեց․ «Իրենց պատվից ցածր են համարում 500 հազար դրամով աշխատանք իրականացնելը: Լենա Նազարյանը այն մարդն է, որը ձեզ հավաքեց հրապարակում՝ իր ակցիային: Դրա համար նա պիտի 1.5 մլն դրամ աշխատավարձ ստանա, որովհետև դուք 100 հազարով եկել եք իր ակցիային: Դա է Լենա Նազարյանի առավելությունը ձեզանից»,- շեշտեց Մալյանը:
Ըստ Մալյանի՝ իշխանությունները մոռացել են ժողովրդի մասին․ «Օրը գալու է և նրանք ամեն ինչ հետ են վերադարձնելու, նրանք, ովքեր իրենց միլիարդներով են պարգևատրել, հատ-հատ հետ են բերելու: Լենա Նազարյանն ասում է՝ իրենց թիմում նվիրյալներ չկան. չկան, գնացեք, մենք կգտնենք, նրանք կգան ու ցածր աշխատավարձով կաշխատեն»,-դիտարկեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում