Ալ Բանոն գովաբանել է ռուսներին Felicita երգի կատարման համար՝ հաջակցություն իտալացի ժողովրդի (տեսանյութ)
Իտալացի հանրահայտ երգիչ Ալ Բանոն գնահատել է ՌԴ բնակիչների կողմից իր երգացանցկից Felicita («Երջանկություն») երգի կատարումը:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ռուսական սոցցանցերում սիրողական տեսանյութ էր հրապարակվել, որում տասնյակ բնակիչներ, գտնվելով տանը մեկուսացման մեջ, կատարում էին հանրահայտ երգը: Նրանց թվում էր նաև հումորիստ, դերասան Եֆիմ Շեֆրինը: Սակայն մեծամասնությունը սովորական քաղաքացիներ էին:
Այդպիսով ՌԴ բնակիչներն իրենց սերն ու աջակցությունն են ցույց տվել իտալացի ժողովրդին: Իսկ տեսանյութին կցվել է «Մեր սրտերը ձեզ հետ են. Ռուսաստանից Իտալիային» գրությունն իտալերենով և ռուսերենով:
«Գրկում եմ ողջ ռուս ժողովրդին, բոլորին, ովքեր կատարելապես երգեցին Felicita-ն»,- գրել է 76-ամյա Ալ Բանոն: